Լրահոս
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում ՀՀ իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Հոկտեմբեր 29,2025 19:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը արձագանքել է փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանավորման և քրեական հետապնդման մասին ՔԻՀԿ հաղորդագրությանը։

Հատուկ զեկուցողը հայտարարել է հետևյալը․

«Ես ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։

Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել