Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը. ԱԱԾ

Մայիս 19,2025 09:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 թվականների ընթացքում կազմակերպել է Վ.Ք-ի անօրինական միգրացիան, այն է՝ «Շենգեն համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից «DANI GROUP» ՍՊ ընկերության աշխատակից հանդիսանալու և «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է Վ.Ք-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի՝ ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի թիվ 010618353 արտոնագիրը և նա 2024 թվականի դեկտեմբերի 25 օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից՝ նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային այլ գործողություններ:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2.000.000 ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031