Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՆԳՆ-ից հաստատեցին «Փաստինֆոյի» տեղեկությունն առ այն, որ օրերս դժբախտ պատահար է գրանցվել Լունապարկում։
ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ մայիսի 15-ին հաղորդում է եղել այն մասին, որ մեկ անձ պատահարի արդյունքում տեղափոխվել է ս․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։
«Գործի նյութերն ուղարկվել են ՔԿ, կարծում եմ դեպքով արդեն վարույթ է հարուցվել», հայտնեց Սարգսյանը։
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լունապարկում ատրակցիոններից մեկը պոկվել է ու ընկել աշխատակցի վրա։ Վերջինս կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ու մինչ այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: