Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել. 3 վիրավորներից 2-ը ՊՆ զորամասի ծառայողներ են. Shamshyan.com

Մայիս 19,2025 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel Combo»-ն, ով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Opel Astra»-ին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031