«Հայաքվե». Այս քաղաքական արկածախնդիրները, որոնք աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի մեջ են, քարոզչական հնարքներով և տարբեր համայնքներում զանազան ուղղորդված խմբերի հետ զրույցներում պնդում են, թե ամեն ինչ հրաշալի է:
Մինչդեռ վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսությունն «օգտվում է» ռուս-ուկրաինական հակամարտության և այլ պատճառներով առաջացած դրական արտաքին գործոններից, ու հենց դրա հաշվին այս վարչախմբին հաջողվեց զգալիորեն համալրել «աննախադեպների» ու «ռեկորդների» ցանկը։
Այնուամենայնիվ, այդ գործոնների բարենպաստ ազդեցությունը ժամանակի ընթացքում գնալով թուլացավ․ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. մայիս ամսից դանդաղեց, իսկ նոյեմբերին արձանագրվեց ռեկորդային ցածր ցուցանիշ՝ ընդամենը 1.2 տոկոս։
Իսկ ահա ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը եղել է նախկին իշխանությունների ջանքերով, որին, ի դեպ, դեմ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և 2017-ին իր թիմով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել ԱԺ։