«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաստաբան Ռոման Երիցյանը պարեկների սխալները, իրավակարգավորումներին չտիրապետելը ու այլ խնդիրները մատնացույց անող կոլաժ-տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում նա կապել է խնդիրները պարեկների ընդունելության պրոցեսի հետ:
Հրապարակված բոլոր խնդիրները իրապես կան և պարեկների հմտությունները պետք է զարգացվեն, վերապատրաստումները պետք է լինեն լուրջ ու իրական: Եվ նաև կարևոր է խնդրահարույց պահվածքով ոստիկաններին տեսանկարահանելը, հրապարակելն ու այդ խնդիրների մասին խոսելը:
Բայց մի բան հարցնեմ. արդյո՞ք դա ընդունելության ֆիլտրի խնդիր է: Այդյո՞ք ընդունելության պրոցեսում որևէ բան փոխելով կարող ենք էապես բարելավել ապագա պարեկների կրթվածությունն ու պատրաստվածությունը:
Կարդացեք նաև
Այլ կերպ ասած, արդյո՞ք Հայաստանում կա հազարավոր կրթված, ֆիզիկապես ուժեղ ու առողջ մարդ, որ պատրաստ կլինի +/- 250 հազար դրամ մաքուր աշխատավարձով (առանց կոռուպցիոն ակնկալիքի) պարեկի ծանր ու պատասխանատու գործին դիմել: