Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտել ընդունել Էդգար Ղազարյանին

Մայիս 19,2025 12:55

«Միայն ձեզ չեն ընդունում։ Քաղաքացիների ընդունելություն է տեղի ունենում։ Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ինձ ասվում է․ մնացածը գրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանեն»,- ԱԺ ընդունարանում քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետն ասաց «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։

Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում՝ քաղաքացիների ընդունելության շրջանակներում, ցանկանում էր հանդիպել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր՝ քննարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու դիմումի ճակատագիրը։

Հիշեցնենք, «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամներն ԱԺ պատգամավորներին անհատական դիմումներ էին ուղղել՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին միանալու համար։ Նամակները փոխանցելուց օրեր անց, Էդգար Ղազարյանը՝ քաղաքացիների ընդունելության շրջանակներում, հանդիպումների է գնում պատգամավորների հետ։

Էդգար Ղազարյանին ընդունելը նպատակահարմար չգտնելու մասին հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։

«Կարծեմ, էդ Էմմա Պալյանը նա է, որի եղբայրը գրախանութ ունի, Շիրակի մարզի գնումներն իր գրախանութից են անում։ Դա է՞ն է, որ ամուսինը պետք է անձրեւի տակ չմնար, վերցրել է օգնական։ Դա է չէ, ո՞նց որ»,- լրագրողների հետ զրույցում հեգնեց Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանի կարծիքով, իրեն չընդունելու հանձնարարականը ՔՊ-ական պատգամավորներին տրված է Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից․ «Կարծում եմ, դա ակնհայտ է։ Չեմ կարծում՝ կարող է անձնական որոշում լինել։ Ակնհայտ է, որ սա ուղղորդված է, ՔՊ պատգամավորները չպետք է ինձ ընդունեն։ Կարծում եմ, դա միասնական մոտեցում է։ Բայց դա կապ չունի, դա չի նշանակում, որ վաղը չեմ գալու։ Վերադառնամ տուն՝ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացնելու Էմմա Պալյանի մասով։ Սա նաեւ պարտականությունների կատարումից խուսափում է, ինչն աննախադեպ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, Էդգար Ղազարյանն արդեն գլխավոր դատախազություն հաղորդումներ ՝ ներկայացրել է ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի դեմ․ նրանք նույնպես՝ քաղաքացիների ընդունելու շրջանակում, հրաժարվել են ընդունել իրեն։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031