Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է չասեր, որ ամուսինս գալիս է, ինձ սպասում է, ինձ համար տհաճ էր դա լսելը, ի՞նչ է նշանակում՝ ամուսինը գալիս է, կնոջը 7 ժամ սպասում է». Սուքիասյանը՝ Պալյանին

Հոկտեմբեր 25,2023 16:52

«Իմ վարորդը մեքենայի մեջ ինձ է սպասում, Վրեժ է անունը: ԱԺ տարածք չի մտնում»,- այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, լսելով, թե ինչ է ասում իր գործընկեր Գուրգեն Արսենյանը Էմմա Պալյանի՝ օգնական դարձած ամուսնու մասին՝ այսպես արձագանքեց:

Նա հորդորեց մարդկանց սոցիալական վիճակն ու գենդերային խնդիրը հաշվի առնել. «Վերջին հաշվով կին է եւ Հայաստանում Գյումրիից գալ հասնել… Իհարկե, դուք լրագրող եք, ոնց ուզում եք կարող եք մեկնաբանել, հարցը այլ ձեւով տալ: Հիմա տիկինը այդ ձեւով է պատասխանել: Եթե հասարակական հիմունքներով հնարավոր է, ուղղակի պետք է չասեր, որ ամուսինս գալիս է, ինձ սպասում է: Ինձ համար տհաճ էր դա լսելը, ի՞նչ է նշանակում՝ ամուսինը գալիս է, կնոջը 7 ժամ սպասում է: Բայց Գյումրի, կին, երեխա, ընտանիք, խանդ… նորմալ է: Տղամարդ է, կարող է, էլի խանդի, գնա կողքը նստի: Հաշվի առնելով հայկական ավանդական ընտանիքների մեր մտածելակերպը՝ հնարավոր է այդպես: Լսեք, աշխարհում խանդոտ մարդկանց տոկոս կա»:

Դիտարկմանը՝ խանդում է, թող չթողնի կինը պատգամավոր դառնա՝ նա պատասխանեց. «Էդ արդեն իր հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031