Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն չի քննարկում ՀՀ տարածքից ռուսական ռազմաբազան հանելու հարց»

Մայիս 19,2025 13:38

«ՀՀ-ն չի քննարկում ՀՀ տարածքից ռուսական ռազմաբազան հանելու հարց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի առաջադրած նոր նախապայմանների մեջ մտնո՞ւմ է Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։

Լրագրողները հետաքրքրվեցին Տիրանայում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումներից, տարածվող տեսանյութերից, որտեղ ՀՀ վարչապետը բավական նվաստացուցիչ իրավիճակում է երեւում:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ ուզում շատ կտրուկ արտահայտվեմ, կարծում եմ, առիթ կլինի շատ կտրուկ կպատասխանեմ դրանց»։

Իսկ բուն հանդիպումների, պայմանավորվածությունների, Ադրբեջանի առաջարկած նոր նախապայմանների մասով էլ Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկումները շարունակվում են, կա համաձայնություն դրանք շարունակել։ Նա չի բացառում, որ առաջիկայում քննարկումները կշարունակվեն երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների մակարդակով եւ դա լավ նորություն է ինքը համարում։ Կոնկրետ պայմանավորվածությունների մասին Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, ենթադրում է։

Իսկ Ադրբեջանի շարունակական նախապայմանները ինքը չի համարում, որ փակուղի են տանում։ Նա կրկնեց՝ Հայաստանն ունի մի քանի առաջարկների մի քանի տարբերակներ, որոնք ադրբեջանական կողմին ներկայացվել են եւ հայկական կողմը՝ ամեն պարագայում պատրաստ է լուծումների։ Ալեն Սիմոնյանը կրկնեց՝ հայկական իրավական դաշտում գոյություն չունեն այն խնդիրները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031