Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց` որպես քաղաքական գործիչ»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 19,2025 13:49

«2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ գործընթացների ականատես ենք լինում եւ անկեղծ ասած՝ լուրջ չենք վերաբերվում։ Մենք լուրջ վերաբերվում ենք միայն ՀՀ ժողովրդի ձայնին։ Իսկ ձեր նշած երկու քաղաքացիները որեւիցե ժողովրդական զանգված չեն ներկայացնում։ Նրանք ՔՊ-ի, ՔՊ ղեկավարի շնորհիվ հայտնվել են ԱԺ-ում, վստահ եմ, որ մարդիկ, ովքեր նրանց ընտրել էին, այլեւս երբեք չեն ընտրի։ Մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք` Աղազարյանին եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց` որպես քաղաքական գործիչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվել էին նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի նախաձեռնությունից։ Վերջիններս «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին առաջադրել են վարչապետի թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031