Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները մասնակցում են վարպետության դասին, ստանում հարցերի պատասխաններ.  մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում» ծրագրի գարնանային շրջափուլը

Մայիս 19,2025 14:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է  «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում 42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի:

Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից: Մեղրաձորի և հարևան համայնքների ավելի քան 100 աշակերտ հանդիպել է հեղինակ-կատարող, բանաստեղծ Էդուարդ Զորիկյանի հետ:

Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի մարզերում իրականացվել են ևս 12 ինտերակտիվ հանդիպումներ, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն ունեն ստանալու տեսական գիտելիքներ, ինչպես նաև դիտելու տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը:

Երեխաները մասնակցում են արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, որը հետագայում կարող է օգնել  դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Հարցուպատասխանի ընթացքում արվեստագետները պատասխանում են երեխաներին հետաքրքրող հարցերին` ամրապնդելով աշակերտների անմիջական շփումներն արվեստագետների հետ:

Միջոցառումը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրի մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին և ընդգրկված է  2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էլի սկսվեց կոռուպցիոն ռիսկեր պարունակող այս խայտառակ ծրագիրը, որի հանձնաժողովը մեծ խախտումներ է արել արվեստագետներին ընտրելիս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031