Ռոբերտ Քոչարյանը պետք է բժշկի դիմի, երբ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Որոշ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եղած ամենաբաց ղեկավարն է։ Հայաստանում բոլորը գիտեն, թե ով երկրի ամենահարուստ ղեկավարը»,-ասաց նա՝ հավելելով՝ լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանն ասեր, թե 200 միլիոն դոլարը որտեղի՞ց է բերել․ «Արցախի՞ց, թե՞ Ալբանիայից էին ստացել որպես օգնություն»։
Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ արդարանալուն միտված հարցազրույց է․ «Իրեն չի փրկելու։ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձեւավորված է։ Նա օտար է, նրա մտածելակերպը, գործելաոճը հայ մարդուն օտար են, ինքն օտար է Հայաստանում, ինքը Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի, իրենք եկել են Հայաստան՝ փող աշխատելու, մարդ սպանելու»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ