Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է Լեւոն Քոչարյանը, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելը»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 19,2025 14:55

«Այն, ինչ իրեն թույլ է տվել պարոն Քոչարյանի փոքր տղան, պետք է հետեւանք ունենա: Եվ ունենալու է. թող որեւէ մեկը չկասկածի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ավելի ուշ նա հստակեցրեց՝ խոսքը քաղաքական հետեւանքի մասին է։

Լեւոն Քոչարյանն իր ելույթում ասել էր, որ Ալեն Սիմոնյանին շպրտելու է ԱԺ նախագահությունից ու քանի որ տեղը բարձր է, շատ ցավոտ է լինելու։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Պետք է հասկանանք, թե ո՞վ է նա, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելն ու մարդասպան, չընտրված երկրի ղեկավարի տղա լինելը։ Ինքը ո՞վ է, ուզում եմ հասկանալ։ Ո՞վ է նա, նա ոչ մեկ է։ Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է։ Երբ ինքը գիտակցի, թե ինքը ո՞վ է, նոր կկարողանա հոխորտալ։ Ինքն անփորձ ջահել է, հենց ես երկրում չէի, նոր եկավ, ելույթ ունեցավ, բայց էլի գալու է, չէ՞, դահլիճ»։

Վերադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեմային էլ, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում»։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ բանտում չէ, պատասխանեց. «Կլինի։ Ես վստահ եմ, որ կլինի բանտում, որովհետեւ ես հավատում եմ մեր արդարադատությանը»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի նայել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, կնայի՝ կարձագանքի։

Իսկ թե ինչո՞ւ է նյարդայնացած խոսում՝ լրագրողների դիտարկումներին էլ պատասխանեց, որ ընդդիմադիրները, երկրորդ եւ երրորդ նախագահները հատուկ կեղծ օրակարգեր են բերում դաշտ, դա է իրեն նյարդայնացնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031