Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Անիտա Դիմիտրիուին առաջարկել է դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը

Մայիս 19,2025 16:17

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով երկու երկրների միջեւ խորացող համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնել է երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր՝ ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն իր հերթին ողջունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը եւ երկու երկրների միջեւ եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարեւորելով նաեւ անհետ կորած զինծառայողների հարցը:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Անիտա Դիմիտրիուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Խորհրդարանների ղեկավարների հանդիպումը եզրափակվել է խորհրդանշական ծառատունկով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031