Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեկ օր մնալը 100 դոլար կնստի զբոսաշրջիկի վրա․ «Շիրակ» օդանավակայանից կսկսվեն նոր չվերթներ

Մայիս 19,2025 17:30

Օրերս Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հարց ուղղվեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանն ակտիվացնելու հնարավորությունների մասին։

Շիրակի մարզպետը հիշեցրեց կառավարության նիստը, որի ժամանակ քննարկվել է նախագիծ, համաձայն որի՝ «Զվարթնոց» օդանավակայանից նոր ուղղություն սկսելու համար ավիափոխադրող ընկերությանը մեկ ուղևորի համար 20 հազար դրամ սուբսիդիա կհատկացնեն այն պայմանով, որ տվյալ ընկերությունը Գյումրու օդանավակայանից ևս չվերթներ նախատեսի։

Դավիթ Առուշանյան

«Եթե Գյումրիից չունենա չվերթ, սուբսիդավորումից չի օգտվելու։

Իսկ Գյումրիից նոր չվերթ բացելու համար յուրաքանչյուր ուղևորի համար 15 հազար դրամ սուբիսիդավորում կունենա, բայց այդ պարագայում պարտադիր պայման չէ Երևանից չվերթ ունենալը, բայց Երևանից նոր չվերթ ունենալու դեպքում սուբիսիդավորումից օգտվելու համար պարտադիր պայման է Գյումրիի օդանավակայանից օգտվելը։

Գյումրիի մասին խոսենք․ 15 հազար դրամ սուբսիդավորում է ստանալու ավիափոխադրողը մեկ ուղևորի համար, բացի այդ 10 հազար դրամ օդի փող հասկացությունը, որը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելու դեպքում մտած է տոմսի արժեքի մեջ, Գյումրու օդանավակայանում երկար ժամանակ չկա։

Այսինքն` Գյումրիից թռիչքի կազմակերպման դեպքում 25 հազար դրամի տարբերություն է տալու, էլ չեմ հաշվում ծառայությունների արժեքը, որ «Զվարթնոցում» անհամեմատ թանկ է՝ օդանավը սպասարկելու, քան «Շիրակ» օդանավակայանում։

Խանգարող հանգամանքը բնականաբար Հյուսիս-հարավ ճանապարհն է եղել, բայց դա հետագայում դառնալու է առավելություն, երբ որ այդ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտվի»,- պարզաբանեց Դավիթ Առուշանյանը։

Ըստ նրա, «Շիրակ» օդանավակայանով ճանապարհորդող զբոսաշրջիկին պիտի կարողանալ հենց օդանավակայանից գրավել ու բերել Գյումրի։ Շատ դեպքերում, ըստ նրա, զբոսաշրջիկներն իջնելու են «Շիրակ» օդանավակայան, այնտեղից ուղևորվեն Երևան կամ այլ վայրեր։

«Չպիտի բավարարվենք այն հանգամանքով, որ «Շիրակ» օդանավակայանում թռիչքներ են ավելանում, հենց ինքնաթիռի վայրէջքից յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանք տանել, որպեսզի ցույց տանք, թե Գյումրին ինչ քաղաք է, ինչ ունի ու ինչ կարող են տեսնել Գյումրիում։

Յուրաքանչյուր զբոսաշրջիկի մեկ օր մնալը մոտավորապես 100 դոլարի սահմաններում գումար է թողնելու Գյումրիում։ Զբոսաշրջիկի թեկուզ մեկ օրով Գյումրիում մնալը պատկերացրեք տնտեսական ինչ աճ է ապահովելու թե՛ հյուրանոցային համալիրներին, թե ռեստորաններին ու գիդերին։

Ընդհանրապես զբոսաշրջությունն այն ոլորտն է, երբ չկա մի ճյուղ տնտեսության մեջ, որին զբոսաշրջիկը չսնի․ սկսած՝ արտադրությունից, գյուղատնտեսությունից, հյուրանոցներից, տաքսի ծառայություններից»,-ասաց մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031