«Ազգային ճակատ». Երևանի ավագանու նոր որոշմամբ լրագրողները այլևս չեն կարող լիարժեքորեն հետևել նիստերին դահլիճից ներս՝ նրանց դիտման հատվածը փակվել է ապակե պատով:
Այսուհետ լրագրողներն ստիպված են նիստերն դիտել միայն ուղիղ եթերով, ինչը լրջորեն սահմանափակում է նրանց աշխատանքի արդյունավետությունը՝ հատկապես լարված կամ տեխնիկական խափանումներով ուղեկցվող պահերին։
Մամուլի ազատության և թափանցիկության խոստումների ֆոնին այս քայլը լուրջ հարցեր է առաջացնում քաղաքային իշխանության բաց և հաշվետու լինելու պատրաստակամության վերաբերյալ։