Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ․ Ծովինար Թադևոսյանն ընդունել է նաև ցմահ դատապարտյալներին

Մայիս 19,2025 19:40

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։

Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և Ծովինար Թադևոսյանը շրջայց են կատարել նաև հիմնարկի խոհանոցում, հետևել սննդի պատրաստման գործընթացին, ծանոթացել ճաշացանկին։

Այցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հանդիպել է ցմահ ազատազրկման դատապարտված 10 անձանց, լսել նրանց կողմից բարձրացված իրավական և անձնական բնույթի հարցերը։ Ցմահ դատապարտյալները մասնավորապես ներկայացրել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, անվտանգային գոտիների փոփոխման և բժշկական օգնության հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում ցմահ դատապարտյալներին պարզաբանվել են բարձրացված հարցերի իրավական ընթացակարգերը, լուծման ուղիները, և քննարկվել է հետագա բարեփոխումների տեսլականը։

 

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031