Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակում բացվեց ժամանակակից եւ հարմարավետ «Կռունկ» թաղամասը       

Մայիս 19,2025 22:21

Երեւանում մի նոր ժամանակակից եւ հարմարավետ թաղամաս է հայտնվել՝ «Կռունկ»-ը, որը գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:

Գրիգոր Հասրաթյան 15 հասցեում պաշտոնապես բացվեց «Արտքոմփանի» ընկերության կառուցած «Կռունկ» բնակելի թաղամասը, որը «Արտքոմփանիի» կարևորագույն նախագծերից մեկն է՝ իրականացված մեծ պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան:

Թաղամասը ներառում է 14-հարկանի 3 նոր շենք՝ 273 հարմարավետ բնակարաններով, կոմերցիոն տարածքներ, 192 ստորգետնյա ավտոկայանատեղի, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, կանաչապատ ու ընդարձակ բակեր, զրուցարաններ, սպորտային ու հանգստի գոտիներ։ Նախագիծն աչքի է ընկնում բարձր սեյսմակայունությամբ (9+ բալ) և ժամանակակից ինժեներատեխնիկական լուծումներով։

«Կռունկ» թաղամասի շինարարությունը սկսվել է 2020-ին: Եվ ահա, հինգ տարի անց, մի ամբողջ բնակելի թաղամաս հանձնվում է շահագործման՝ ապրելու բարեկեցիկ պայմաններ ապահովելով ավելի քան 270 ընտանիքի համար:

Թաղամասի հանդիսավոր բացմանը ներկա էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրաված մասնագետներ, գործընկեր կազմակերպություններ, թաղամասի բնակիչներ և այլ հյուրեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր  շնորհավորական ուղերձում շեշտեց որակյալ  թաղամասային կառուցապատման ծրագրեր իրականացնելու կարևորությունը և  հայտնեց, որ նման ծրագրերն իրենց կողմից կստանան աջակցություն  ու կարժանան խրախուսանքի։

Միջոցառման ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներդրում ունեցած մասնագետներին և գործընկեր կազմակերպություններին։ Այնուհետև ներկաները շրջեցին տարածքում, իրենց բարձր գնահատականը տվեցին նորակառույց բնակարաններին, որից հետո նոր թաղամասում ծառեր տնկվեցին՝ խորհրդանշելով նոր կյանքի եւ նոր նախաձեռնությունների սկիզբ:

Կռունկ բնակելի թաղամասը կյանքի նոր չափանիշների վառ օրինակ է և լավագույն ապացույց, որ Հայաստանում հնարավոր է սահմանված ժամկետներում կառուցել որակյալ, ժամանակակից և հարմարավետ միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031