ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Լևոն Զուրաբյանը հանդես է եկել բանախոսությամբ, որտեղ հպարտությամբ պնդել է, որ իրենք(?!) 1992 թվականին ընդունել են որոշում, որով արձանագրվել է, որ Հայաստանը բացառելու է որևէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի մաս նշելը։
«Իրենք»՝ ո՞վ։ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, ՀՀՇ՞-ն, «Ազգային դաշինք» («Հայրենիքի փրկության շարժման» պրոտոտիպն է) կազմած Վազգեն Մանուկյա՞նը, Դաշնակցությո՞ւնը, թե ո՞վ։
Նման որոշում իսկապես եղել է։ Սակայն կառավարող ուժ ՀՀՇ-ն այդ որոշումը ընդունել է քվեարկությունը առաջին անգամ տապալելուց հետո, խորհրդարանում հայհոյախառն կռիվներից հետո, ՀՀՇ-ի պատգամավորներին Գերագույն խորհրդի դիմաց քաշքշելուց ու հարվածելուց հետո, պատերազմի ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերից հետո և վերջապես Մոսկվայից վերադառնալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած արտահերթ նիստում։ Եւ այսօր կանգնել ու ասել, թե այդ որոշումը գիտակցված մարտավարություն է եղել, պարզապես ստախոսություն է։
Կարդացեք նաև
Այդ որոշումը Հայաստանը ծնկի բերելու օպերացիայի կարևորագույն դրվագն է եղել։
ՀՀՇ-ն սկզբում ցանկացել է մեղմել ձևակերպումը՝ ավելացնելով՝ «եթե Լեռնային Ղարաբաղը դեմ է»՝ երևի թե կարծելով, որ մի օր կհամոզեն Լեռնային Ղարաբաղին՝ գնալ լուծման։ Բաբկեն Արարքցյանը փորձել է այդ որոշման ընդունումը կանխել իր հրաժարականով՝ երևի թե կարծելով, թե Գերագույն խորհրդի նախագահի իր պաշտոնը զոհելով կարող է հանդարտեցնել ընդդիմությանը։ Հետո նա փորձել է մեղմել ձևակերպումը՝ առաջարկելով ընդունել որոշում այն մասին, որ Հայաստանը չի ընդունի որևէ փաստաթուղթ, որը կհակասի ինքորոշման իրավունքին։
Բայց ապարդյուն։ Ընդդիմությունը ՀՀՇ-ին պարտադրել է այդ որոշումը՝ ինչի առթիվ զարմանալ պետք չէ, քանի որ ՀՀՇ-ի մեջ էին այնպիսի անձիք, ինչպիսին է օրինակ Դավիթ Շահնազարյանը։ Վերջին տարիներին էլ նման պարտության մե՛զ են փորձում մատնել՝ ոչ պատահաբար էլի Վազգեն Մանուկյանից սկսելով, բայց չի հաջողվի։ Պատմությունը էլ չի կրկնվի։
Հ․Գ․ Չենք մոռանում, որ սա ընդդիմադիր «Ազգ» թերթն է, որ Ռամկավար ազատականների պաշտոնաթերթն էր ու Վազգեն Մանուկյանի «Ազգային դաշինքի» հետ միասին պատերազմի ժամանակ կառավարության հրաժարականն էր պահանջում։