ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար պետբյուջե փոխանցելու և այդ գումարներն «ուտելու» համար:
«Հայաստան» խմբակցության սիրելի առաջնորդին հիշեցնեմ, որ 2021 թվականին այդ նույն «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ձևավորվեց քննիչ հանձնաժողով հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու համար: Կես տարի նիստեր արեցինք, հրավիրեցինք տարբեր պաշտոնյաների: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ:
Առ այսօր նույնիսկ զեկույց չի տվել այդ հանձնաժողովը, որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները: Վստահ եմ՝ հանրության տեղեկացված լինելու իրավունքով մտահոգ մեր լրատվամիջոցները կուղղեն այս հարցը Քոչարյանի պատգամավորներին: Վերջ ի վերջո ի՞նչ բացահայտեցին վերջիններս քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում:
Կարդացեք նաև