Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել եմ՝ օրենքով նկատողությունները կստանաս, ու ստացել է․ Շենգավիթի թաղապետը՝ ձերբակալության և ազատումների մասին

Մայիս 20,2025 17:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու նիստի ընթացքում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնեց, որ իրեն են դիմել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցներ և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ է այնտեղ կատարվում։

Տիգրան Ավինյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին (լուսանկարում) խնդրեց պարզաբանել։ Նա ասաց․ «Այն գործերով, որ անցնում են մեր նախկին աշխատակիցները, քննարկվեցին այդ գործերը այնպես, որ նրանք այս պահին աշխատողներ են։ Այդպես չէ։ Նրանք նախկին աշխատակիցներ են, որոնք տարբեր պատճառներով՝ վատ աշխատանքի պատճառով աշխատանքից ազատվել էին։ Այս աշխատակիցները, որոնք ազատվել են, խնդիր է առաջացել վատ վերահսկողության, որոնք տարածքում վատ են վերահսկել։ Ունեցանք այն դեպքը՝ շաբաթներ առաջ, որ Շենգավիթ վարչական շրջանի մեկ աշխատակից ձերբակալվեց։ Եվ աշխատակիցները ազատման դիմում են գրել։»։

Գևորգ Ստեփանյանը նշեց՝ այդ աշխատակիցներից մեկը, որը 32 տարվա փորձառություն ունի, խնդրեց փոխանցել, որ ինքը դիմումով ներկայացրել է այս ամենը, որ իրեն երեք անգամ պետք է նախազգուշացնեին, թե ինչ սխալներ է թույլ տվել:

Ռազմիկ Մկրտչյան արձագանքեց․ «Այն աշխատակցի մասին, որ խոսում եք, գիտեք՝ երկար տարիներ աշխատել է։ Այո պրոբլեմ է նրա աշխատելը, խնդիր ունենք ազատելու։ Այն վատ աշխատանքը, պայքարը, որը մղվում է մեր դեմ, հասկանում եմ, թե ովքեր են աջակցում։ Աշխատակիցը, որը շատ վատ է աշխատում ու այն հորդորները, որ սխալվել եք, դրանց ի պատասխան նա ասում էր՝ դիմեք դատախազություն, օրենքով արեք։ Ասել եմ՝ օրենքով նկատողություն կստանաք, ու ստացել է նաև մի քանի նկատողություն։ Այն մարդը, ում ձերբակալել են, իր բացթողման արդյունքում է եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031