Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթի շուկան նվազելու է, իսկ պղնձինը՝ հինգ անգամ աճելու. հանքարդյունաբերության վերաբերյալ քննարկում ՀԱՊՀ ուսանողների հետ

Մայիս 20,2025 20:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԶՊՄԿ-ն վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ։

Ընկերության մշտական գործընկեր ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում էր այս անգամ կազմակերպվել սեմինար-հանդիպում, որն անցավ ակտիվ հարցուպատասխանով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։

Քննարկման առանցքում Հայաստանի հանքարդյունաբերությունն էր։ Սեմինարի ընթացքում հրավիրված բանախոսները ներկայացրեցին հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձան միջազգային միտումներին, մետաղների պահանջարկի աճին, բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև տնտեսության և հասարակության վրա ոլորտի ազդեցությանը։

Պոլիտեխնիկցիները չեն թաքցնում` ձեռնարկությունը տարածաշրջանում դիտարկվում է որպես խոշոր ու գրավիչ գործատու:

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031