«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ. 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 120 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։
Դեռ 2020 թվականից Ադրբեջանի սկսած հայկական մշակութային ցեղասպանությունն ուղեկցվեց ադրբեջանցիների համար բնակելի տներ կառուցելու գործընթացով՝ քանդելով և ավերելով արցախահայերի տները։ Դրա հերթական դրսևորումը Քանգարլի գյուղի շինարարությունն է Ակնայում։ Ենթադրաբար 2500 բնակչություն ունեցող գյուղի շինարարությունն ամբողջովին ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Գյուղը բնակեցնելու համար, որպես խթան, ծրագրվում է շահագործել Պարտավ-Ակնա-Ստեփանակերտ երկաթուղին՝ ապահովելու համար ուղևորների արագ և անվճար տեղաշարժը։
Եթե Ադրբեջանն իր ագրեսիան արդարացնելու համար թմբկահարում է Արցախի՝ երբեմնի «ադբեջանական բնակչության» գոյության փաստն ու հայտարարում «մեծ վերադարձ»-ի մասին, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ համար է «գայթակղիչ» գյուղի կառուցումը, այնտեղ մարդկանց ապրելու համար հրավիրելը, սոցիալական տարատեսակ ծրագրեր առաջարկելը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: