Կիրակի՝ մայիսի 18-ին տեղի ունեցան ընտրություններ ու արդյունքները նույնն էին. լիբանանեան ուժերը մեծ հաղթանակ տարան:
«Ես կցանկանայի շնորհավորել երեկ Բեյրութում հայ քաղաքական կուսակցությունների հաղթանակածներին։ Շնորհավորում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Շնորհավորում եմ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը։ Այս երկու պատմական հայ ազգային կուսակցությունները դաշինք կազմեցին եւ հաղթանակ տարան»,-գրել է հրապարակման հեղինակը, ով ընտրություններից մեկ շաբաթ առաջ որոշ դիտարկումներ էր կատարել Լիբանանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Հետաքրքիր է, որ շատ աշխույժ մասնակցութեան է արժանանում ու շատ անգամն էլ թեժ է անցնում: Ու այդ ընտրութեան արդիւնքները ու երեւույթը ինձ թվում է, թէ արժի սերտուի Հայաստանի քաղաքական դաշտին կողմէ, որտեղ Լիբանանի փոքր ու ճնշուած ու սադրանքի ենթարկուած փոքր երկիրը բավական ընդհանուր գիծեր ու նմանութիւն ունի այլ փոքր ու դիմադրող երկրի մը, որն է Հայաստանի Հանրապետութիւնը:
Կարդացեք նաև
Նշեմ, որ Լիբանանի քաղաքական աշխարհը ձախողած է եւ ոչ հառաջադեմ, ու միայն աղետներու առաջնորդած:
Այսօր Լիբանանը սնանկացած է, այդ մատնանշում է այդ ձախողութիւնը, երբ ամեն ինչ եւ մարդոց կեանքին իրավիճակը կապուած է քաղաքականութենեն:
Ու երբ այսօր նույն այդ ձախողած քաղաքականութեան նախանձով կը դիտեմ, համեմատելով զանոնք շատ ավելի ցածր մակարդակի Հայաստանի մեջ տիրող ծայր աստիճան սնանկացած քաղաքականութեան, այդ մեկը ահազանգի լուրջ գործոն է, թէ հանրապետութեան ինչ աղետներ են սպասվում, եթէ չի ուղի իր ճակատագիրը:
Հետեւելով Լիբանանի վերջին ընտրութիւններուն, որտեղ երկու հակադիր ամենաուժեղ կամ ավելի ճիշտ ամենածանոթ Քրիստոնեայ երկու ուժերին արդյունքներուն, հնարավոր է շատ հետեւութիւններ անել ու դասեր քաղել:
Լիբանանեան ուժեր քրիստոնեայ աջակողմեան ուժը եւ Ազատ Հայրենասիրական շարժումը, որոնք կը զբաղեցնեն Քրիստոնեայ աջ ու ազգային-ազգայնական դաշտը, երբ Սուրիան Լիբանանը գրավուած էր գերիշխանութեան ձքտող ուժերուն ճնշած էր: Սակայն նրանք ամենավատ օրերուն կարող էին, որտեղ առնուազն 4- 5 հազար մարդ է հավաքներ կայացրել:
Արժէ նշել, թէ Լիբանանի Քրիստոնեաներու թիվը 1 միլիոնից նուազ է: Երբ սուրիական բանակը լքեց Լիբանանը, Լիբանանեան ուժերը անցկացուցած է մի հավաքներ, որտեղ սասնեակ հազարեն ավելի ներկայ գտնուած են, այս երկու ուժերը միշտ ալ կարողացան տասնեակ հազարի համակիրներով հավաքներ անցկացնել:
Ու բնականաբար, ես որ ունիմ ազգայնական հակում ու ռոմանթիզմ, հակառակ անոր, որ նաեւ ունիմ ուժեղ սոցիալիստական հակում, Հայաստանի մեջ պիտի որոնէի Լիբանանի նման հայկական ազգայնական տարբերակը Հայաստանում:
Ցավով արձանագրում եմ, թէ Հայաստանի մեջ ուր երեք միլիոն հայ կը բնակի, վերջին անգամ Հայաստանի ազգային ուժերը 2021-ին էր, որ կարողացան մի քանի հազար համակիրով Երեւանի մեջ որոտալ ու 2022-ի կեսեն անդին էդ մեկը տեղի չի ունեցել, իսկ այսօր թիվերը շատ ավելի նոսրացած են:
Տեղի ունեցած արդարացումն ու պատճառաբանութիւնը համարում եմ պատրուակ, թէ «Գիտեք ինչ, Հայաստանը գաղութ է ու գրավուած (այն ալ ռուսերեն բառերով՝ «օկուպացուած», «Դեօկուպացված»), ապագաղութացումի ջահակիր ենք: Բայց 3 միլիոնով Հայաստանի մեջ այսօր անկարող լինել 1000 համակիրով հակադարձել ռուսական դրոշով հավաքներու, ինչու Լիբանանում 1 միլիոն թիվ չունեցող Քրիստոնեայ աջը կարող էր ամենադժնդակ օրերու մեջ 4000 մարդով փողոց ներկայանալ, իսկ Հայաստան հազիվ 800: Այն ատեն այդ ուժերը լրատուողական միջոջներ չունեին, իսկ այսօր ազատ ինթրնեթի դարաշրջան է:
Ռուսները չէին, որ մեզ կը թելադրեին ազգայնական, մենք մեզ հռչակած բեմերեն օտարախառն բառերով «Դեօկուպացիա» թնդացնել, «ղալաթ է անում», «Հերիք եղավ, պոլ եղավ» բառապաշարով ներկայանալ, ետին Գարեգին Նժդեհի նկարներով, իսկ Նժդեհը շատ բուռն կը զզուեր հայերեն չի խոսելու երեւույթեն:
Ռուսները չէին, որ հայկական Աջին կը թելադրեին կազմել ներքին քլաններ, օղակներ մենաշնորհներու, որոնք «մոնոպոլիզմի» առանձնահատուկ բացառիկ սեփականատեր պիտի հանդիսանային «թայֆայութեամբ» ու բոլոր մնացած եկողներին զզուեցնեին ու մղեին հեռանալ՝ «նստիր ծափահարէ ու դիտէ մենք ոնց կանենքը»: Ռուսները չէին, որ թելադրում էին, ու ի վստահաբար հրճվում ի տես նման անհեռատես քայլերի:
Ռուսները չէին, որ մեզ կը թելադրեին բոլորին նեղացնել ու քննադատութիւնն չի հանդուրժելը, թշնամական արարք նկատել ու «նեղացկոտ» վարուիլ, երբ նամանավադ նման քննադատութիւնները անողները քեզ պաշտպանած են քեզանից հաշիվ պահանջողներեն, պնդելով, թե հասարակական գործով զբաղուողը իրավունք չունի քեզանից իրավունք պաշտպանել, ու պարտավոր է նման հարձակումներ քո կողմից մարսել իբր այդ ասպարեզին անբաժանելի մաս, ուրեմն ոնց կարող եմ բացատրել, որ իմ ավելի մեղմ դիտողութիւններ «խաթիրիդ է կպնում»:
Մինչեւ հիմա Լիբանանի այս ընտրութիւնների արդյունքները հստակ արտացոլում են, թէ Լիբանանեան ուժերը ինչքան ավելի լայն աջակցութիւն են վայելում ու նորանոր հաղթանակներ են արձանագրում, մինչդեռ Ազատ հայրենասիրական շարժումը, որ պարակտուած է, որ շատերին թվում է, թէ արդեն ծերանում է, մինչ Լիբանանեան ուժերը, որ օրըստօրե «ջահելանում», ավելի երիտասարդանում ու ուժեղանում:
Իսկ Ազատ հայրենասիրական շարժման տապալման սցենարը պարտավոր են Հայաստանի մեջ շատ լավ ուսումնասիրել, թէ «ինչ չանել» դասակարգի դաս է, երբ այդ հսկայ ժողովրդականութիուն վայելող շարժումը փլուզուեց, որովհետեւ իր «ուժեղ մարդը» պնդեց ամեն ինչ ամեն որոշում կեդրոնացնել իր փեսային տրամադրութեան ներքեւ, այն աստիճան, որ այս կուսակցութեան ամենաուժեղ դեմքերը հեռացան ու վերջին այս ընտրութեան նույնիսկ իրեն դեմ պայքարելով զինք պարտութեան մատնեցին:
Երբ մենաշնորհային մոտեցումը կրծեց ու աստիճանաբար ջլատեց այս ուժը՝ մինչեւ հասցրեց վերջնական փլուզումի:
Անդին Լիբանանեան ուժերը ինչքան երիտասարդ կայ իրենց շուրջը համախմբելու պահով ցուցաբերեցին, թէ հմտութիւն, ոգի ու հերատեսութիւն, ապացուցելով, թէ լավ էլ տիրապիտում են այդ շատ նուրբ արուեստին, հակառակը, կարողացավ իր պատկերը հեղաշրջել ու ամենակարեւորը ԻՆՔՆԱԲԱՐԵԼԱՎՈՒԵԼ ու Ինքնաքննարկումի ենթարկելու քաջութիւն:
Իսկ այսօր ես հակուած եմ ալ երբեք չի խանդավարուիլ Հայաստանի ազգային ճակատի ուժերով, որովհետեւ ես տեսել եմ, ինչպես են լինում Աջ Ազգային ուժերը ու հաստատ նրանք չեն լինում այնպես, ինչպես Հայաստանի ազգային ճակատը, որ այսօր կարիքը ունի շատ խոր ինքնավերանայումի, ու շատ լուրջ բացթողումներու արմատները արմատախիլ անելու, այլ ոչ թէ մակերեսային բարեփոխումների:
Ու այս բոլորը ասում եմ, թէեւ ցասումով, բայց անկեղծ նպատակով, դառնութեամբ, բայց չարտոնելով, թէ վրեժխնդրութեան ոգի, այլ հույս, թեկուզ միամիտ, բայց ես մնում եմ նույն ռոմանթիկը:
Պետրոս ՄԱՆՈՒԿԵԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2025