«Ազատություն» ռադիոկայան. Եվրոպական միությունը 5.5 միլիոն եվրո կտրամադրի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ լրատվամիջոցի կենսական գործունեությանն աջակցելու համար, այսօր հայտարարեց դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ ֆինանսական միջոցները կհատկացվեն Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամից։ Կալլասն ընդգծել է՝ սա կարճաժամկետ արտահերթ ֆինանսավորում է, որը նախատեսված է անկախ լրագրության անվտանգության համար։
«Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ․․․ իրականում օգնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աշխատել և գործել մեր հարևանությամբ այն երկրներում, որոնք մեծապես կախված են «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի դրսից եկող լուրերից՝ լինի դա Կովկասը, թե Կենտրոնական Ասիան»,- հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը՝ կարևորելով նաև անդամ պետությունների ներգրավվածությունը լրատվամիջոցի համար երկարաժամկետ ֆինանսավորման լուծումներ գտնելու գործում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: