Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաիշխանական համակարգի կոպիտ սխալները կարող են երկրի համար պատմական պարտության պատճառ դառնալ: Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե Հովհաննիսյան

Մայիս 21,2025 10:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները

Ակնհայտորեն մենք մտնում են բարդ մի փուլ, տարբեր հնարավոր սցենարներով, ու շատ կարևոր է արձանագրել առկա ելակետային պայմանները.

1.Բոլորը պատրաստվում են ընտրությունների (և ճիշտ են անում)

2.Շատերին չի հաջողվելու գտնել մասնակցության օպտիմալ ձևաչափը

3.Է՛լ ավելի շատերին չի հաջողվելու գտնել ճիշտ բովանդակությունը

4.Գործող իշխանությունն ունի վերարտադրվելու գրեթե զրոյական հնարավորություն

5.Հակաիշխանական համակարգի կոպիտ սխալները կարող են երկրի համար պատմական պարտության պատճառ դառնալ

Չպարտվելու և դրանով Հայաստանը խորը պարտության չտանելու համար հակաիշխանական համակարգաստեղծ ուժերը պարտավոր են.

ա.Չպատրաստվել «նախորդ ընտրություններին», չպատրաստվել «նախկին Հայաստանը» կառավարելուն

բ.Բարդ, անխուսափելի հանրային հարցադրումներին գտնել հնարավորին չափ ազնիվ պատասխաններ

գ.Փակել «նախկին» հասկացությունը

դ.Ֆիքսել նախընտրական համակեցության կանոններ

ե.Պատրաստ լինել ամենաանհավանական դաշինքներին և պայմանավորվածություններին (բոլորը պետք է պատրաստ լինեն ինչ-որ բան զիջելու)։

զ.Միշտ հիշել, որ այս իշխանությունը շատ բաների է ունակ։

Կա հայտնի ձևակերպում. չարիքի հաղթանակի համար երբեմն բավարար է պարկեշտ մարդկանց անտարբերությունը։ Ուրեմն պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի պարկեշտ մարդիկ համատարած ներգրավվեն այս ընտրություններին։ Սա, թերևս, ամենակարևոր գործն է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031