Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանը ներկայացրել էր բալլադ Պոնտոսի հույների ցեղասպանության մասին. Հայաստանի ժյուրին Հունաստանի ներկայացուցչին շնորհեց 0 բալ

Մայիս 21,2025 11:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում երկար տարիներ աշխատած «Զբոսաշրջության զարգացման նախագծեր» ՍՊԸ գործադիր տնօրեն Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվրատեսիլի հայաստանյան ժյուրիի մասին։

Ես, իհարկե, հակված եմ մտածել, որ մեր ժյուրիում մեգապրոֆեսիոնալներ են նստած, ովքեր չունեն որևէ խնդիր լսողության, երաժշտական ճաշակի և տարրական դիվանագիտական մտածողության հետ։

Որքան էլ մեզ համոզենք, թե Եվրատեսիլը քաղաքականացված չէ, միևնույն է` բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ նման մրցույթներն առանց քաղաքական ենթատեքստի անհնար է պատկերացնել։

Այժմ հարց մեր ժյուրիի անդամներից յուրաքանչյուրին և բոլորին միասին։
Հունաստանի պատվիրակի կատարման մեջ ի՞նչը ձեզ դուր չի եկել։

Ես առնվազն իսպանական ամոթ եմ ապրում այն փաստից, որ մեր ժյուրին Հունաստանի ներկայացուցչին շնորհեց 0 բալ, այն դեպքում, երբ թե՛ երգն էր լավը, թե՛ բեմադրությունը, թե՛ երգի թեման էր մեզ հոգեհարազատ և առնվազն մեր համատեղ վշտի մասին էր։

Ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ այս տարի Հունաստանը ներկայացրել էր բալլադ Պոնտոսի հույների ցեղասպանության մասին։

Հարգելի՜ Սիմոն, Լիլիթ Նավասարդյան և մնացածներ, այդ ի՞նչն էր ձեզ այդքան դուր եկել Ուկրաինայի կատարման մեջ, ինչը չկարողացաք այդպես էլ լսել Կլավդիայի երգում, կամ ինչպե՞ս կարողացաք էստոնական` որևէ մշակութային արժեք չներկայացնող հայփաերգին տալ միավոր, բայց չնկատել Հունաստանի գեղեցիկ երգն ու կատարումը։

Արդյո՞ք պետք է ենթադրել, որ ցեղասպանության թեման էր ձեզ հետ պահել` Հունաստանին միավոր տալուց։ Այլ բացատրություն չեմ գտնում։

Ի պատիվ մրցույթի երկրպագուների ու հայ հանդիսատեսի պետք է նկատել, որ հայ հանդիսատեսը Հունաստանի ներկայացուցչին տվել է 8 միավոր, և դա հրաշալի է։ Դա նշանակում է, որ մեր հանդիսատեսը ժյուրիից մի քանի անգամ ավելի պրոֆեսիոնալ է, ավելի լավ ճաշակ ունի ու ավելի ուժեղ դիվանագետ է։
Հունաստանը մեզ համար եղբայրական երկիր է։
Հունաստանի երգի թեման մեզ ավելի քան հարազատ է։
Հունաստանի երգչուհու կատարումն առավել քան գեղեցիկ էր ու պրոֆեսիոնալ։
Իսկ հայկական ժյուրին` դիլետանտ է, կողմնապահ և ուղղակի խայտառակում է «ռեսպուբլիկան»։
Եվ մենք ՊԵ՜ՏՔ է խոսենք սրա մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031