«Ես չգիտեմ, թե դուք ի՞նչ նկատի ունենք՝ համարժեք արձագանք ասելով, բայց մեր պարտավորություններից բխող արձագանքը եղել է անմիջապես»,- Երեւանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հայ լրագրողը ռուս դիվանագետից հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ ՌԴ-ն համարժեք արձագանք չցուցաբերեց, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Խոսքը Ջերմուկի ուղղությամբ հարձակման մասին է։
Սերգեյ Լավրովը մանրամասնեց․ «Իրավիճակը հասկանալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ փաստահավաք խումբ է ուղեւորվել դեպքի վայր, ներկայացվել է օպերատիվ ուղեցույց: Եղել են կառավարական հանդիպումներ՝ ԱԳ, Պաշտպանության նախարարներն աշխատել են շատ երկար: Իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ քարտուղարության կողմից: Ամբողջ տեքստի շուրջ եկանք համաձայնության։ Տեքստը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկավարներին: Համաձայնեցված տեքստը հայկական կողմը տարբեր պատճառներով առաջարկեց հետաձգել: Կոնսենսուս չեղավ, որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերին, արդեն հայտարարվեց ԵՄ առաքելության մասին:
Պրահայում էլ հայտարարվեց ԼՂ պատկանելիության մասին դիրքորոշումը՝ երկկողմ հիմունքներով ամեն ինչ որոշվելու է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, որի համաձայն ԼՂ ինքնավար մարզն Ադրբեջանի մաս է: Դա բավականին անսպասելի էր, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերին՝ թեժ մարտական գործողությունների ընթացքում, երբ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ խմբագրեց հրադադարի մասին համաձայնագրի տեքստը, այդտեղ ԼՂ պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարթակ եք տվել լկտի ստերը խոնարհաբար լսելու։ Անինքնասերներ