Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի պարտավորություններից ելնող արձագանքը եղել է անմիջապես․ Սերգեյ Լավրովը՝ Ջերմուկի ուղղությամբ հարձակման մասին

Մայիս 21,2025 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես չգիտեմ, թե դուք ի՞նչ նկատի ունենք՝ համարժեք արձագանք ասելով, բայց մեր պարտավորություններից բխող արձագանքը եղել է անմիջապես»,- Երեւանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հայ լրագրողը ռուս դիվանագետից հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ ՌԴ-ն համարժեք արձագանք չցուցաբերեց, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Խոսքը Ջերմուկի ուղղությամբ հարձակման մասին է։

Սերգեյ Լավրովը մանրամասնեց․ «Իրավիճակը հասկանալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ փաստահավաք խումբ է ուղեւորվել դեպքի վայր, ներկայացվել է օպերատիվ ուղեցույց: Եղել են կառավարական հանդիպումներ՝ ԱԳ, Պաշտպանության նախարարներն աշխատել են շատ երկար: Իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ քարտուղարության կողմից: Ամբողջ տեքստի շուրջ եկանք համաձայնության։ Տեքստը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկավարներին: Համաձայնեցված տեքստը հայկական կողմը տարբեր պատճառներով առաջարկեց հետաձգել: Կոնսենսուս չեղավ, որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերին, արդեն հայտարարվեց ԵՄ առաքելության մասին:

Պրահայում էլ հայտարարվեց ԼՂ պատկանելիության մասին դիրքորոշումը՝ երկկողմ հիմունքներով ամեն ինչ որոշվելու է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, որի համաձայն ԼՂ ինքնավար մարզն Ադրբեջանի մաս է: Դա բավականին անսպասելի էր, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերին՝ թեժ մարտական գործողությունների ընթացքում, երբ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ խմբագրեց հրադադարի մասին համաձայնագրի տեքստը, այդտեղ ԼՂ պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Հարթակ եք տվել լկտի ստերը խոնարհաբար լսելու։ Անինքնասերներ

Պատասխանել Tigran

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031