ՀՔԱՎ. Բռնապետական և ագրեսոր Ռուսաստանի Դաշնության ոչ մի ներկայացուցիչ տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ 2025թ․-ի մայիսի 20-21-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այցի դեմ բողոքի ցույց է նախաձեռնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց։ ՀՀ ՆԳՆ աշխատակիցները փորձել են ցրել ակցիան՝ ԱԳՆ-ից այն տեղափոխելով ավելի քիչ տեսանելի վայր։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վիճարկելու է ՀՀ ՆԳՆ ծառայողների գործողությունները, մասնավորապես ակցիայի մասնակիցներին ակցիայի իրականացման վայրից ոչ տեսանելի հատված տեղափոխելը։
Կարդացեք նաև
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ