Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ Արփինե Սարգսյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Մայիս 21,2025 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։

Նախարարը ողջունելով դեսպանին՝ կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք դեպքերում որպես ուղեցույց կիրառվում է հենց Իսպանիայի փորձը՝ ոլորտային բարեփոխումների իրականացման ժամանակ։

Դեսպան Վասկեսը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև քաղպաշտպանության և փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակականության կարևորությունը և պայմանավորվել համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ընդլայնելու երկկողմ համագործակցության ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031