Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետեւ ուժ են տեսնում․ Արտակ Զաքարյան

Մայիս 21,2025 17:06

Սերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետեւ ուժ են տեսնում․ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող 20 տարվա վաղեմության գործին։

Արտակ Զաքարյանի բնութագրմամբ՝ երրորդ նախագահին թիրախավորումների հիմքում հիմնականում շինծու խնդիրներ են կամ զրպարտություններ, եթե քաղաքական իմաստով վերցնենք․ «Բնականաբար, սպասելի գործընթաց է, անակնկալներ չկան։ Քաղաքական իմաստով գլխավոր խնդիրը պետք է շարունակել եւ գլխավոր խնդիրը փոփոխության չի ենթարկվում․ դա իշխանափոխությունն է»։

Առանց իշխանափոխության, ըստ ընդդիմադիր գործչի, հնարավոր չի լինելու ՀՀ-ի գլխին կախված սպառնալիքներից խուսանավել։

Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող հերթական դատական գործը։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031