Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գործով դատավորն ու դատախազը նախկինում միասին են աշխատել

Մայիս 21,2025 19:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործով դատական նիստը։

Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը հայտարարեց, որ տարիներ առաջ ինքը եւ նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը միասին են աշխատել։ Գորիկ Հովակիմյանը վստահեցրեց՝ իրենց միջեւ եղել է աշխատանքային շփում, իսկ աշխատանքի բնույթը փոխվելուց հետո շփում չի եղել։ Նա կարծում է, որ այս հանգամանքը չի կարող կաշկանդող լինել, պարզապես ինքն է բացահայտում դա, որ հետագայում շահարկումներ չլինեն։

Նախնական դատալսումներն ու դատական նիստը հետաձգվեցին, քանի որ Սերժ Սարգսյանի պաշտպաններից մեկը նոր էր ներգրավվել գործում, եւ գործի նյութերին ծանոթ չէր։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող հերթական դատական գործը։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031