Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պարի պետական համույթի համերգը կայացավ ԱՄՆ-ում

Մայիս 21,2025 20:25

«Ապառաժ». 2025 թվականի մայիսի 16-ին Լոս Անջելեսի Ալեքս Թատրոնում կայացավ Արցախի Պարի Պետական Համույթի պատմական համերգը՝ կազմակերպված Armenia Fund-ի աջակցությամբ։ Սա խմբի առաջին պաշտոնական ելույթն էր Միացյալ Նահանգներում, որին ներկա են գտնվել տեղի բարձրաստիճան պաշտոնյաներ,- այս մասին նշված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջուն։

Նախաձեռնությունը համահունչ է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի արտաքին մշակութային քաղաքականության ռազմավարությանը, որի կողմից իրականացրած ծրագրերը նպատակ ունեն պահպանել, տարածել և հանրահռչակել արցախյան մշակույթը՝ կարևորելով նաև դրա քաղաքական նշանակությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Արցախից տեղահանված ժողովրդի ինքնության պահպանման, մշակութային իրավունքների իրացման և ժառանգության հաջորդական փոխանցման ապահովվման գործընթացի վրա կենտրոնացնելու նպատակով։

Միջոցառումը դուրս էր դասական մշակութային իրադարձության սահմաններից և վերածվեց ինքնության վերահաստատման ու մշակութային դիմադրության մետաֆորիկ հարթակի։

Համերգից հետո տեղի ունեցած ընդունելությունը՝ կազմակերպված տեղի հայ համայնքի կողմից, ստեղծեց սիմվոլիկ տարածք սփյուռք-Արցախ մշակութային երկխոսության համար։ Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես եկավ խորհրդանշական ուղերձով՝ արժևորելով արտագաղթի պայմաններում մշակույթի պահպանումն ու տարածումը որպես հոգևոր դիմադրության տարր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031