Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանն Իրան այցի ընթացքում քննարկել է Գորիս-Նաին բազմակողմ համագործակցության հեռանկարները

Մայիս 21,2025 23:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսական բաժինների ղեկավարների ուղեկցությամբ, աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաք, հանդիպել քաղաքապետ Հասան Շաֆիին։
Այցի հիմնական նպատակն էր նախանշել մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները և դրանց նոր մեկնարկը։

Աշխատանքային այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ թվում՝ Նաինի մարզային իշխանությունների, տեղական արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և մշակութային հաստատությունների ղեկավարների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տնտեսական, սոցիալական, զբոսաշրջային և ներդրումային ոլորտներում գործակցության հեռանկարները։

Հանդիպումները երկուստեք կարևորվել են նոր համագործակցություն ստեղծելու և հայ-իրանական բարեկամական կապերն առավել ամրապնդելու տեսանկյունից։

Հասան Շաֆիին, ընդգծել է, որ Գորիսը և Նաինն ունեն բազմաթիվ նմանություններ մշակութային, պատմական և զբոսաշրջային ներուժի առումով, ինչը ամուր հիմք է համատեղ աշխատանքի համար։
Երկու քաղաքներն էլ, լինելով մշակութային և զբոսաշրջային կենտրոններ, ունեն համագործակցության զարգացման մեծ ներուժ։

Առուշ Առուշանյանի այցը գործնականում կարևոր քայլ էր համատեղ ծրագրերի իրականացման համար՝ մշակութային միջոցառումների անցկացումից մինչև տնտեսական կապերի խթանում։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու քաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանը՝ բացելով նոր հեռանկարներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

«Առուշ Առուշանյան» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031