Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող եւ Քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող, անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, ով չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), եւ մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավորի համար, որ Նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի՝ պատգամավորը 75 մլն դրամով (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար) առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։
Բացի այս տներից, 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։
Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 491 հազար դրամ, որից 10 մլն 20 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, 392 հազարը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 2 մլն 63 հազարը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է, իսկ 1 մլն 15 հազարը «Ամերիաբանկից» «այլ եկամուտ» է։
Կարդացեք նաև
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 470 հազար դրամ, որը նոր կառուցվող բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։