Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն արդարության պայքարելու համար». Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցը

Մայիս 22,2025 13:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկահայ մոդել, դերասանուհի Քիմբերլի Նոել Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցը՝ վեց տարվա ուսումնառությունից հետո։ Ինստագրամի Stories-ում 44-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել ընկերների և ընտանիքի անդամների կողմից կազմակերպված արարողությունից։

Տեսանյութում նշվում է, որ հանուն արդարության պայքարելու համար Քարդաշյանը 6 տարի շարունակ շաբաթական 18 ժամ, տարեկան 48 շաբաթ, նվիրել է ուսմանը. ընդհանուր առմամբ՝ 5,184 ժամ իրավաբանական ուսուցում։

«Այդ ամբողջ ընթացքում նա մեծացնում էր չորս երեխա, բիզնես էր վարում, ուրիշների շահերը պաշտպանելու համար հայտնվում էր դատարաններում և հեռուստաշոուներում և այս ամենին զուգահեռ դեռ շարունակում է հիանալի տեսք ունենալ»,- նշվում է տեսանյութում:

«Քարդաշյանները, ենթադրում է, որ պիտի իրավաբաններ դառնան», – տեսանյութում ասում է ամերիկացի քաղաքական վերլուծաբան, CNN-ի հաղորդավար, «Էմմի» մրցանակի դափնեկիր, «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերների հեղինակ, իրավաբան Էնթոնի Կապել Վան Ջոնսը, և հավելում. «Հայրդ՝ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը երջանիկ կլիներ»:

Հայազգի աստղին շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը՝ Instagram-ի Stories-ում գրելով. «Իմ սիրելի իրավաբանական դպրոցի շրջանավարտը: Շնորհավորում եմ, Քիմ։ Դու արեցիր դա»։

Քիմը դեռ պետք է փաստաբանական քննություն հանձնի՝ Կալիֆորնիայում իրավաբանական գործունեություն ծավալելու համար: Dailymail-ը նշում է, որ Քարդաշյանը ավանդական իրավաբանական դպրոց չի հաճախել: Կալիֆոռնիայում կարող ես իրավաբան դառնալ՝ իրավաբանական դպրոց հաճախելու փոխարեն ավարտելով  իրավաբանական գրասենյակի 4-ամյա ուսումնական ծրագիրը, որը հայտնի է նաև որպես «իրավունքի ընթերցում»:

Մի առիթով Քիմը խոստովանել է, որ իրավաբանություն սովորելու ցանկությունը ծագել է այն բանից հետո, երբ իրեն «ճնշված» է զգացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031