Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության եւ Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ է սահմանվում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց, որ այդ երկրներում կենսամակարդակը շատ բարձր է, այդ երկրների քաղաքացիները ֆինանսապես ապահովված են, սա նշանակում է, որ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքեր ենք ակնկալում։ «Եվ սա շատ լավ ուղերձ է նաեւ մեր տուրիստական բիզնեսով զբաղվող հանրությանը, մեր գործարարներին եւ դրա շարք կազմող խմբերին՝ ռեստորաններին, խանութներին։ Եվ ես կոչ կանեմ մեր գործարար համայնքին պատրաստվել հոսքերին»,- ասաց Պապոյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ երկրի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու համար կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ