«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, եւ ՀՀ կառավարությունն այլ օրակարգ չունի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա ասաց, միաժամանակ ՀՀ օրենսդրությունն ու կարգավորումները համապատասխանեցվում են աշխարհի լավագույն կարգավորումների հետ։
Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք չկա։
Հարցին՝ Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է, թե՞ ոչ, նա պատասխանեց․ «Հայաստանի ամենահեռահար նպատակը 29 743 քկմ-ով միջազգայնորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է եւ այս տարածքում մեր ինքնիշխանության զարգացմամբ այնպիսի պետություն կառուցելը, որը կապահովի անհրաժեշտ բարեկեցություն մեր ժողովրդի համար։ Եվ այդ ճանապարհին տարբեր ենթագործոններ կլինեն, որոնք ըստ անհրաժեշտության կիրականացվեն»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության, իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղությունից, Պապոյանն արձագանքեց․ «Բա ի՞նչ անենք, չասենք խաղաղություն, ուրիշ բան ասենք, որ պատերազմ լինի՞»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ