Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի նկարով պաստառը Կիեւյան կամրջից կախելու համար վարչական վարույթ է հարուցվել «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների նկատմամբ․ Արման Բաբաջանյան

Մայիս 22,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում վարչական վարույթ է հարուցվել «Հանուն Հանրապետության» կուսակցության երկու անդամների նկատմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով մեծադիր պաստառը՝ «հանցագործ» գրառմամբ Կիեւյան կամրջից կախելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Ակցիան, հիշեցնենք, իրականացվել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին ընդառաջ։

Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո՝ Արման Բաբաջանյանը տեղեկացրեց, որ վարույթը հարուցվել է Կիեւյան կամրջից կախված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծադիր պաստառի վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա։

Պաստառը կախող անձինք նույնականացվել են․ «Գործով զբաղվում է բաժնի պետի տեղակալը, նաեւ բաժնի պետը՝ Խմելյանը դիմավորեց, ընդունեց մեզ։ Հայտարարել եմ, որ պաստառի կախման գործողության կազմակերպիչը անձամբ ես եմ եւ, որ իմ ընկերները չեն կրել որեւէ կազմակերպչական կամ գործնական դերակատարում։ Բաժնի պետի տեղակալը պատրաստվում է զեկուցագիր գրել իմ մասով․ տեսնենք, թե կարողանո՞ւմ են վարույթ հարուցել, թե՞ ոչ»։

Արման Բաբաջանյանը կարեւոր է համարում պաստառի ճակատագրի հարցը։ Պահանջել են այն վերադարձնել, սակայն բաժնի պետը սկզբում ասել է՝ պաստառը ոչնչացվել է, ապա ասել է, թե դեռ պետք է պարզի՝ որտե՞ղ է այն, ի՞նչ են արել դրա հետ։

Արման Բաբաջանյանը ոստիկանության բաժին է այցելել փաստաբան Տիգրան Եգորյանի հետ․ առարկել են վարույթ հարուցելու որոշմանը՝ գրավոր գրությամբ հիմնավորելով, որ որեւէ իրավախախտում չի եղել, ակցիան եղել է խաղաղ, իրականացվել է ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031