Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Իրանը աջակցում է խաղաղությանը, բնականաբար՝ նաեւ աջակցելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների գործընթացին։
«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից եւ նաեւ տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին»,-նշեց դեսպանը։
Դեսպանի խոսքով՝ Իրանն ողջունում է Հայաստանի վարչապետի «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը։ Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը՝ գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,-եզրափակելով միտքն ասաց Մեհդի Սոբհանին։
Կարդացեք նաև
Նա հորդորեց լրագրողներին քաղաքական հարցեր չտալ ու անդրադառնալ օրվա ու այցի թեմային։ Իսկ թեման Սյունիքում ընթացող ճանապարհաշինարարական ծրագրերն էին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ