Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդների «Սասնա Ծռեր» խաղ-փազլը հաղթող է ճանաչվել եվրոպական մրցույթում

Մայիս 22,2025 23:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամեն տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպվում է «Եվրոպայի երիտասարդ ժառանգության ստեղծագործողներ» մրցույթը, եւ որպես մրցանակ` հաղթողները այցելում են Ստրասբուրգ:

Մայիսի 20-ից 21-ը, «Եվրոպայի երիտասարդ ժառանգության ստեղծագործողներ 2024» մրցույթի 11–17 տարեկան հաղթող թիմերի պատվիրակությունները հրավիրվել էին Ստրասբուրգ։ Այդ 5 թիմերից մեկը Հայաստանը ներկայացնող պատանիների խումբն էր։ Նրանց նախագիծը ազգային մշակութային ժառանգությանն ու ինքնությանն է վերաբերվում: Այն փայտյա խաղ-փազլ է «Սասնա Ծռեր» հայկական էպոսի մասին:

 

2024-ի հաղթող 5 թիմերը ներկայացնում էին հետեւյալ երկրներն ու նախագծերը՝

Հայաստան – «Սասնա Ծռեր»․ պատմություն ազգային ժառանգության եւ ինքնության մասին։

Խորվաթիա – Խորվաթական գյուղեր․ գյուղական կյանքի փաստագրում և ավանդույթի դերը առօրյա մշակույթի մեջ։

Ֆինլանդիա – Ճարտարագիտական ձեռագործություն. ձեռագործ աշխատանքների օգտագործումը որպես խաղաղ միջոց՝ արժեքներ արտահայտելու ու համայնք ձևավորելու համար։

Իսպանիա – Կավե տարա, որ փրկում է մոլորակը․ էկոլոգիական գեղարվեստական նախաձեռնություն։

Ուկրաինա – Աղի առեւտրի ճանապարհը՝ որպես առևտրի և մշակութային փոխանակման խորհրդանիշ։

Հայաստանցի պատանիները տեսանյութում պարզաբանում են, թե ինչու են անդրադարձել «Սասնա Ծռեր» էպոսին, ասում են, որ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարել է որպես ամենամարդասիրական էպոս:

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031