Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառված է, որ ՔՊ-ականները ծպտուն հանեն

Մայիս 23,2025 10:00

Երբեմն համացանցում «տեղեկությունների» եմ հանդիպում, իբր ՔՊ-ականները խիստ պահանջ են դրել Փաշինյանի առաջ, օրինակ՝ «զսպել» իր տիկնոջ, մեղմ ասած, ոչ կոռեկտ հանրային բառապաշարը: Հակառակ դեպքում, ըստ այդ «լուրերի», նրանք ոչ այն է՝ մանդատները վայր կդնեն, ոչ այն է՝ կհրաժարվեն պաշտոններից:

Այդ «տեղեկությունները», վստահ եմ, ծայրից ծայր սուտ են: Նման բան կարող են ենթադրել մարդիկ, որոնք ծանոթ չեն Փաշինյանի ղեկավարման ոճին եւ կարծում են, որ նրա ստորադասները կարող են անգամ մեղմորեն ակնարկել, որ նա այս կամ այն հարցում սխալ է:

Լսեք, թե ինչպես է նա գոռգոռում ընդդիմադիր պատգամավորների վրա, եւ պատկերացրեք, թե ինչպես կխոսի յուրայինների հետ: Բացառված է, այդպիսով, որ ՔՊ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները որեւէ արձագանք տան իրենց շեֆի քայլերին, բացի՝ անվերապահ հրճվանքից եւ սատարումից:

Բայց խնդիրը ոչ միայն անձնական է: Խնդիրը արդյունավետ գործող ինստիտուտների բացակայության մեջ է: Պոպուլիստական համակարգը հիմնված է ինստիտուտներն արհամարհելու վրա: Կա առաջնորդը եւ կա նրան սատարող «ժողովուրդը»: Արանքներում՝ ձեւականորեն գոյություն ունեցող նախարարությունները, խորհրդարանը, բյուրոկրատիան, քաղհասարակությունը…, որոնք իրականում որեւէ դեր չեն խաղում, չեն կարող հակադրվել առաջնորդին, հակառակ դեպքում կպատժվեն «ժողովրդի» կողմից:

Ենթադրենք, վարչապետը գլխավոր դատախազին ասում է՝ «մի հատ մի բան գտեք, փակեք դրան», կարո՞ղ է դատախազն ասել, որ դա անօրինական է: Եթե նա այդպիսի բան ասի, դա կնշանակի, որ դատախազը գնում է «ժողովրդի կամքին» դեմ:

Այնպես որ՝ պալատականներն ու նազիր-վեզիրները ոչ միայն վերջնագրեր չեն ներկայացնում իրենց թագավորին, այլեւ նույնիսկ թեթեւակիորեն չեն քննադատում նրան:

… Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարի, որ ՔՊ-ն պարտվել է ընտրություններում: Ի՞նչ կանի նրան Փաշինյանը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ախր ՔՊ ն պարտվել է մի շարք ընտրություններում և ԿԸՀ ընդունել է այդ պարտությունը։ Ախր ինչ իմաստ կա միտք արտահայտել, որոնք փաստերով շատ հեշտ հերքվում են’ Գյումրիում պարտվեց,Փարաքարում պարտվեց,Վանաձորում պարտվեց, Ալավերդիում պարտվեց, Երևանում պարտվեց ( Դոգ- ի կուսակցության շնորհիվ դարձան իշխանություն) և այս բոլոր պարտությունները ԿԸՀ ընդունել ա։
    Ախր հազար թերություն ունի Նիկոլը,որոնք փաստացի կարելի է ասել,իսկ Դուք բաներ եք խոսում,որոնք շատ ու շատ վիճելի են։ Այ էն Մուկուչյանը, երբեք Սերժի պարտությունը չէր արձանագրի,դա փաստ է, բայց կոնկրետ այս պարագայում Ձեր մեղադրանքները մերկ են։

    • Հ.Շ. says:

      Դուք ալ պէտք է որ կատարէիք հետեւեալ ընտրութիւնը՝

      . թերեւս, հա, մի քիչ աւելի ժողովրդավար, սակայն այս աստիճանի կոտրուած, թշուառ ու խղճալի երկի՞ր, զրկուած որեւէ լուրջ ապագայէ
      թէ
      . նուազ ժողովրդավար, բայց գոնէ ձեւականօրէն ինքզինք ներկայանալի պահող, համաշխարհային որոշ ուշադրութեան մը արժանի, դիմացող երկիր, որու համար դեռ գոնէ յոյս մը կար, որ մարդավարի ապագայ մը ունենար

      Իսկ կոռուպցիայի տարբեր աստիճանների – կամ տեսակների – մասին խօսիլը, արդէն անիմաստ է…

      Սակայն մի մտահոուիք, թէկուզ տեղի կ’ունենան շատ մը խախտումներ, սակայն վերջիվերջոյ, յարաբերաբար իրաւացի կերպով, ՔՊ-ն դարձեալ կը ստանայ արտայայտուող քուէների մեծամասնութիւնը: Սակայն հաւանական չէ որ դարձեալ զբաղեցնէ ԱԺի աթոռների առաւելագոյն մեծամասնութիւնը: Ինչ որ ձեւով մը աւելի վատ է, քանզի «երկիր»ը դեռ աւելի՛ անկայուն ու խոցելի, դեռ աւելի քաոսային պիտի դառնայ:

      Իսկ Սահմանադրութեան հակաազգային նոր տարբերակի հանրաքուէին արդիւնքները, ամենայն օրինականութեամբ, պիտի գոհացնեն թուրքերին: Որոնք, դրանից յետոյ, կ’անցնին իրենց յաջորդ պահանջքներին: Բուն հարցականը այն է որ, արդեօք պիտի շարունակեն առկախել իրենց ռազմական ներխուժումը, մինչեւ յաջորդ ընտրութիւններն ու այդ հանրաքուէն…

      Քաղաքավարական յարգանքով, սակայն ոչ՝ կարեկցութեամբ – այսինքն, անկեղծօրէն -,

      Մ. Հայդուկ Շամլեան

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      1/ Տեղական ընտրությունները համապետականի հետ անհամամտելի են, 2/ եթե լինի դե-ֆակտո իշխանափոխություն, ինչպես եղավ 2018-ի մայիսին, ապա, այո, դրանից հետո ԿԸՀ-ն դե-յուրե կհաստատի ցանկացած ընտրություն, 3/ Մուկուչյանը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի ստորադասը, օգնականը չէր: Դուք ճիշտ եք այն առումով, որ այդ ամենի մասին պետք է մանրամասն գրել, պարզապես տեղի սղությունն է պատճառը, որ բոլոր փաստարկները չեն տեղավորվում: Մի օր առանձին կգրեմ, շնորհակալություն հուշելու համար:

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031