«Տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որին ներկա գտնվեցին 5 խմբակցությունները և 28 պատգամավորները (4-ը հարգելի պատճառներով բացակա էին): Ազգային ժողովի նախագահ ընտրելու միտքը դեռ շատ վաղուց կար, քանի որ ընտրված նախագահ Դավիթ Իշխանյանն այս պահին պատանդ է Բաքվում, իսկ Ազգային ժողովը լեգիտիմ պահելու, կենսունակ պահելու խնդիր ունեինք։ Ուստի արտահերթ նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Աշոտ Կամոյի Դանիելյանը (28 կողմ)»,- այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ նախագահի ընտրությանը, նա նշեց, որ այս հարցի շուրջ ևս պայմանավորվածություն կա, որ վերջնական արդյունքն ունենալուց հետո ԱԺ-ն հանդես կգա հայտարարությամբ և այնուհետև պատգամավորները կկարողանան խոսել։
Այնուամենայնիվ, Մետաքսե Հակոբյանը նորից ընդգծեց, որ կարևոր որոշումն արդեն ԱԺ-ն կայացրել է՝ փոփոխելով Սահմանադրությունը Գերագույն դատարանի որոշմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում