Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնականացման քարտերի տրամադրումը կարճ ժամանակով դանդաղել է. Արմեն Ղազարյան

Մայիս 23,2025 13:38

Նույնականացման քարտերի տրամադրումը կարճ ժամանակով դանդաղել է:  Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղեկացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ պարզաբանելով, որ պատճառը հնամաշ ենթակառուցվածքն է։

Փոխնախարարը միեւնույն ժամանակ հավելեց, որ փորձում են միջանկյալ լուծում գտնել եւ  տեխնիկապես թարմացնել ենթակառուցվածքը: 

Արմեն Ղազարյանը հավելեց, որ այս տարիներին իրականացվել է 100-120 հազար ID քարտերի տպագրում, իսկ կոնկրետ 2024 թ. տրամադրվել է ավելի քան 160 հազար նույնականացման քարտ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031