Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Տիգրանաշենով փակում են մեր ճանապարհը, որևէ այլընտրանք չի մնում

Մայիս 23,2025 16:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաքվե. Նախկինում տարեկան ավելի քան 25 հազար բեռնատար էր հատում հայ-իրանական սահմանը և շարժվում դեպի Վրաստանի նավահանգիստներ, սա բավական մեծ եկամուտ էր բերում Հայաստանին։

Մենք սրանից էլ կզրկվենք, քանի որ երբ Տիգրանաշենով փակում են մեր ճանապարհը, որևէ այլընտրանք չի մնում, սուտ են այլընտրանքային ճանապարհի մասին պնդումները։ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհը ևս հարմարեցված չէ բեռնատարների երթևեկության համար, Վեդիով կառուցվելիք նոր ճանապարհը նույնպես հարմարեցված չի լինելու բեռնատարների համար։

Այսինքն՝ բացի քաղաքական, բարոյական և այլ վնասներից՝ Հայաստանը նաև ահռելի տնտեսական վնասների առաջ է կանգնելու։ Նպատակը հենց սա է՝ հնարավորինս վնաս հասցնել Հայաստանին:
Բոլոր քաղաքական ուժերի ելակետը պետք է լինեն բացառապես Սահմանադրությունը և Հայաստանի անկախության հռչակագիրը։

Մեր Անկախության հռչակագրում ասվում է, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ և հետագայում նպատակ ունի միավորվելու Հայաստանի հետ։ Հետևապես, իշխող քաղաքական ռեժիմը խախտում է Հռչակագիրն ու Սահմանադրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031