Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին․ Արփինե Սարգսյան

Մայիս 23,2025 16:41

«Հետևողականորեն շարունակում ենք բացահայտել դեպքեր, որոնցով մեր պետությանը, համայնքին և քաղաքացիներին պատճառվել են տարբեր վնասներ», – Armenpress-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում խոսելով ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության, բարեփոխումների և նոր նախաձեռնությունների մասին, ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին, իսկ մնացած ընթացիկ հարցերը լուծելի են»- նշել է նա:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային և մեր քաղաքացիները ՀՀ-ում կարիք չեն ունենա իրենց մոտ ունենալ վարորդական վկայական:

Ներքին գործերի նախարարը նշել է, որ փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ:

Հարցազրույցի հիմնական թեմաներն են՝
Մարմարիկում անհետ կորած երեխայի որոնողական աշխատանքներ,
Փրկարար ծառայության արդիականացում,
Քրեական և համայնքային ոստիկանությունների աշխատանք,
Ոստիկանության գվարդիայի ձևավորում,
Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորաբաց վարչական համալիրի շենքային և ֆունկցիոնալ հնարավորություններ,
ՆԳՆ կրթահամալիրի ձևավորում և գործունեություն,
Բիոմետրիկ նոր համակարգի ներդրում,
ԵՄ վիզաների ազատականացման գործընթաց,
ՆԳՆ ծառայություններում թվայնացման գործընթացներ,
ՆԳՆ քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031