Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատի զինվորական կացարանի հրդեհից հետո ցուցում է եղել` բոլոր կացարաններին արագ կրակմարիչներ բաժանել. Ի՞նչ է պատմում պահեստապետը

Մայիս 23,2025 16:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում շարունակվող Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի դատաքննության գործով հարցաքննվեց ԳՇ ծառայության պահեստապետ Գեւորգ Նիկողոսյանը:

Ըստ նրա՝ մինչեւ Ազատի կացարանի հրդեհը  հակահրդեհային միրջոցներ պահեստում եղել են, խոսքը վերաբերում է կրակմարիչներին: Համաձայն Նիկողոսյանի՝ մոտ 200-ի հասնող կրակմարիչ էին ստացել, իսկ ինչ վերաբերում է հակահրդեհային վահանակներին, ըստ վկայի, դրանք կիսատ  են եղել. « Զորամասը վատ վիճակում է եղել, վահանակները  զորամասից հավաքել էին, որ ռմբակոծության տակ չընկնեն»:

Ի՞նչ հակահրդեհային միջոցներ էին  հատկացվել ինժեներասակրավորների վաշտին, այս հարցին վկան պատասխանեց՝ տեղյակ չէ,  ոչ մի բան չէին ստացել: Դիմել էին ու չէի՞ն ստացել, թե՞ չէին դիմել, որ ստանային՝ հանրային մեղադրողի այս հարցին վկան պատասխանեց՝ չի կարող ասել:

-Եթե դիմեին, կստանայի՞ն, – հարցը վերաձեւակերպեց հանրային մեղադրողը, ինչին ի պատասխան վկան կրկնեց՝ չի կարող ասել:

Վկան հայտնեց, որ Ազատ գյուղի կացարանի հրդեհից հետո ցուցում են ստացել, որ պահեստում պահվող կրակմարիչներն արագ բաժանեն այն բոլոր կացարաններին, որտեղ չկան, որպեսզի Ազատի կացարանի դեպքը այլ տեղերում չկրկնվի. «Ցուցում ստացանք, որ կրակմարիչները, որոնք դեռ չէին բաժանվել, մնացած կացարաններին բաժանվեր մեկ ժամ առաջ, որ նման բան չկրկնվեր: Անձնական մեքենայով կրակամրիչները լցրեցինք ու չորս կացարան բաժանեցինք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031