Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Քննիչը եզրահանգել է, որ Չախոյանին ծեծելու դեպքով Անի Խաչատրյանի «Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ» արտահայտությունը բռնության հրապարակային արդարացում չէ

Մայիս 23,2025 21:51

«Առանց որևէ փաստական հիմնավորման՝ քննիչը եզրահանգել է, որ Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով Անի Խաչատրյանի «Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ» բառացի խայտառակությունը ոչ միայն բռնության հրապարակային արդարացում չէ, այլև քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էլ չէ»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով քննիչի որոշումը:

Փաստաբանը մեկնաբանում է. «Քննիչներն անտեսում են, որ նման տասնյակ որոշումներ դատարաններն արդեն վերացրել են։ Էնքանով որ կայացնում են՝ հույսով, որ չեն բողոքարկի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031