Մայիսի 20-ին «Նումա» առեւտրային կազմակերպությանը Երեւանի բյուջեից 13 մլն 753 հազար դրամ է հատկացվել: Որպես հիմք՝ նշված է «Նումա» ՍՊԸ տնօրենի ապրիլի 30-ի գրությունը: Ստացվում է, որ փոխանակ առեւտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա ու հարկ մուծի պետությանը, դիմում է քաղաքապետարանին` քաղաքային բյուջեից փող է ստանում, փող է աշխատում նաեւ միջոցառումից:
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գործող «Նումա» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ գումար է ստանում պետությունից: ՍՊԸ ղեկավարը նույն ինքը՝ EventToura ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանն է, որը գրեթե ամեն տարի գումար է ստանում՝ «Երեւանի գինու օրեր» կազմակերպելու համար: 2021-ին, օրինակ, մոտ 2,5 մլն դրամ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից: Փաստորեն, տարեցտարի ընկերության ախորժակը բացվում է, եւ «Գինու օրերն» ավելի ու ավելի թանկ են նստում Երեւանի վրա:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում